Skip to main content
USF Libraries Exhibits

Ամերիկյան Վավերագրեր

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

ԹԻՎ 271
ԹՈՒՐՔԻԱ, ԶՄՅՈՒՌՆԻԱ
4-
Ը  ՓԵՏՐՎԱՐԻ, 1915Թ.

ՎԱՇԻՆԳՏՈՆ
ՊԱՏՎԱՐԺԱՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ

Պարոն,
Պատիվ ունեմ տեղեկացնելու ձեզ, որ անընդհատ մեծացող թվաքանակով թուրքական անօրեն ավազակախմբեր են հայտնվում այստեղ և բոլոր քրիստոնյա ազգերի մեջ սարսափ են տարածում...
...Կարիք չկա ասելու, որ այսպիսի միջադեպերը, Զմյուռնիայի բնակչության մեջ անհանգստություն են առաջացնում:
Թուրք ուսանողներին դպրոցներում սովորեցնում են մի երգ, որի կրկներգը, կոպիտ թարգմանությամբ հետևյալն է.
«Վրեժ, վրեժ, վրեժ,
Եկեք սպանենք ու մասնատենք,
Եկեք մինչև ծնկներն արյան մեջ լողանք,
Վրեժ, վրեժ, վրեժ,
Եկենք մաքրենք բիծը մեր հագուստից»:

Այս թարգմանությունը ինձ է տվել ամերիկացի պրոֆեսորներից մեկը միջազգային քոլեջից, որտեղ լսել են, թե ինչպես են մուսուլման ուսանողները երգել այն:

Պարոն,
Պատիվ ՈՒՆԵՄ ԼԻՆԵԼՈՒ
ՁԵՐ ԽՈՆԱՐՀ ԾԱՌԱՆ`
(
ՍՏՈՐԱԳՐՎԱԾ) ՋՈՐՋ ՀՈՐԹՈՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

(ՄՈՐԳԵՆԹԱՈՒՆ) ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
[ՀԵՌԱԳԻՐ]

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, 10 ՀՈՒԼԻՍԻ, 1915Թ.
[
ՍՏԱՑՎԱԾ` ՀՈՒԼԻՍԻ 14]
841.
ԻՄ  778 ՀՈՒՆԻՍԻ  18.

Հայերի հալածանքներն ընդունում են աննախադեպ չափեր: Ամենատարբեր շրջաններից ստացվող զեկուցագրերը վկայում են, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում խաղաղ հայ բնակիչներին արմատախիլ անելու և կամայական ձերբակալությունների, սարսափելի տանջանքների, զանգվածային արտաքսումների ու կայսրության մի ծայրից մյուսն իրականացվող բռնագաղթի միջոցով նրանց ոչնչացնելու և չքավորության մատնելու ուղղությամբ: Բռնագաղթն ուղեկցվում է բռնաբարությունների, կողոպուտի և կոտորածի վերածվող սպանությունների հաճախակի կրկնվող դեպքերով: Այդ միջոցառումներն իրագործվում են ոչ թե ժողովրդի կամ մոլեռանդորեն տրամադրված խավերի պահանջով, այլ զուտ կամայական բնույթ ունեն և ուղղորդվում են Կոստանդնուպոլսից: Դրանք իրականացվում են ռազմական անհրաժեշտության անվան տակ, հաճախ այն վայրերում, ուր ռազմական գործողությունների հավանականություն չկա: Մահմեդականները և հայերը ապրել են համերաշխ կյանքով, սակայն...


ԹԻՎ 71
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ
ԽԱՐԲԵՐԴ
24-
Ը  ՀՈՒԼԻՍԻ  1915Թ.
ՄԵԾԱՐԳՈ ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Սիր,
Պատիվ ունեմ իմ հունիսի 30-ի և հուլիսի 11-ի հաղորդագրերին (թղթապանակ Թիվ 840.1), որոնք վերաբերում են այս տարածաշրջանից հայերի արտաքսմանը, ավելի ճիշտ համընդհանուր սպանդին, հետևյալ լրացումները կատարել...
...Այլևս գաղտնիք չէ` հատուկ ծրագրով նախատեսված է բնաջինջ անել հայերին որպես ցեղ, ուղղակի նման նպատակը այնպիսի սառնասրտությամբ ու բարբարոսությամբ, ավելին` արդյունավետությամբ էր իրագործվում, որ սկզբում գլխի էլ չէինք ընկնում, թե ինչ է կատարվում...
...Լիովին հաստատվել է, որ մինչև այժմ այստեղից բռնագաղթածները քաղաքից դուրս գալուց ընդամենը մեկ-երկու օր անց մորթվել են, որևէ այլ ձևով սպանվել, ընդ որում դա արել են ոչ միայն ճանապարհին նրանց սպասող քուրդ հրոսակախմբերը, այլ հիմնականում աքսորականներին ուղեկցող զինվոր-ոստիկաններն ու չեթեները (կալանավորները), որոնց բանտերից ազատ են արձակել տարագրվող հայերին կոտորելու համար...
...Ես չեմ կարծում, որ համաշխարհային պատմության մեջ երբևէ իրագործվել է ավելի համընդհանուր ու արմատական նախճիր, քան այն, ինչ այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում և ոչ էլ հավատում եմ, որ մարդկային ուղեղն ի զորու է հղանալ ավելի ահավոր ու սատանայական ծրագիր...
...Տեղի ունեցածը այդպես կկոչվեր նույնիսկ այն դեպքում, եթե թողնեին, որ բոլորն էլ ճանապարհին մեռնեն: Բայց քանի որ մեծ մասն ուղղակի է նախճիրի ենթարկվել, ոչ մի կասկած չի կարող լինել, որ կառավարության հրամանն է կատարվել...

ԼԵՍԼԻ Ա. ԴԵՎԻՍ
ՀՅՈՒՊԱՏՈՍ