Skip to main content
USF Libraries Exhibits

Հայ Ժողովրդի Ձևավորումը

7a576b6f979fc4625732f04a0a19c72a.jpg

Բաբելոնական աշխարհի քարտեզ. 6րդ դար, ՄԹԱ, Բրիտանական թանգարան, Լոնդոն
Բաբելոնացիները աշխարհը պատկերել են շրջանանաձև, շրջապատված Խաղաղ Օվկիանոսով (2), և բաղկացած 7 հողային տարածքներից (1): Քարտեզը ցույց է տալիս Բաբելոնը (6) աշխարհի կենտրոնում` Հայաստանի հետ (3), Ասորեստանի հարևանությամբ (4): Եփրատ գետը (5) պարզ տեսանելի է քարտեզի վրա. Բաբելոնացիներին հայտնի յոթ մեծ քաղաքները, ներառյալ Հարրանը (7) քարտեզի վրա նշված են փոքր շրջանակներով:

Հայ ժողովրդի ձևավորման գործընթացը վերագրվում է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներին: Դա է պատճառը, որ հայ ժողովրդի ծագման բոլոր մանրամասների լիակատար և հստակ պարզաբանումը կարծես թե անհնարին է դառնում: Համընդհանուր ընդունված է, որ այս գործընթացը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի տարածքում` հայկական ցեղերի կողմից այլ ցեղերին աստիճանաբար իրենց մեջ ներառելու ճանապարհով: Որոշ գիտնականներ այս գործընթացում առանձնահատուկ դեր են վերագրում են “Հայասա” ցեղային միությանը:

Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում: Հայկական լեռնաշխարհում առաջին ցեղախմբերը եղել են պետականության առաջացման կենտրոններ դարձած Հայասա-Ասզին, Իսուվան, Ալշեն, Ուրուատրին, Դայաենին, Դիաուեխին և ուրիշներ: Այս ցեղային միությունների մասին տեղեկությունները մեզ են հասել խեթական, ասորեստանյան և այլ աղբյուրների շնորհիվ:

Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ կան բազմաթիվ լեգենդներ: Հայկական ֆոլկլորի ամենանշանակալից դերակատարներից է Հայկ նահապետը: Լեգենդը վերագրվում է դեռևս նախապատմական ժամանակաշրջանին` երբ առաջին հայերը տեղփողվեցին Ուրարտու: Հայկը հաղթանդամ և վայելչակազմ հերոս էր: Նա երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին հաստատվում է Հարքում, հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։: Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք: Հայկը կռվի ժամանակ եռաթև նետով խոցում է Բելին: Տեսնելով Բելի անկումը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։