Հայոց այբուբենը և տպագրությունը
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
/Առակների գիրք, 1.2-9/
Աստվածաշունչ մատյանի Սողոմոնի առակի այս թարգմանությունը հայատառ գրված առաջին նախադասությունն է:
Հայոց լեզուն և գրականությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել Հայ մշակութային և ազգային ինքնության պահպանման մեջ։ Հայկական առասպելները փոխանցվել են բանավոր կամ օտար լեզուներով գրված՝ մինչև 5-րդ դարում ստեղծվեց հայկական այբուբենը, որը հրաշալի կերպով արտահայտում է Քրիստոնեական մշակույթը և հայոց լեզուն։
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին և ինքնուրույն ճյուղ է: Հինգերորդ դարի սկզբին դասական հայերենը կամ գրաբարը (բառացի նշանակում է գրի լեզու) Մերձավոր Արևելքի ու Փոքր Ասիայի առավոլ զարգացած լեզուներից մեկն էր:
Հայոց այբուբենը ունի մի շարք առանձնահատկություններ: Առանձնահատկություններից մեկն այն է, որ ստեղծվելով 405 թվականին, և գործածության մեջ լինելով մինչ այսօր՝ մաշտոցյան այբուբենը չնչին փոփոխություններ է կրել: Ժամանակակից հայերենն ունի 39 տառ. Մաշտոցյան 36 տառերը 12-րդ դարում համալրվել են օ և ֆ, 20-րդ դարում` և տառերով: Հայկական այբուբենի ինքնատիպությունը երևան է գալիս նաև տառերի թվային համարժեքներ ունենալու մեջ. տառերը դասավորված են չորս շարքով`միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարավորներ: Հայկական գիրը կազմավորված է մեկ հնչյունին` մեկ տառ սկզբունքով:
Երևանի Մատենադարանը (Հին ձեռագրերի ինստիտուտ) պահվում է շուրջ 14.000 ամբողջական ձեռագրերի, հատվածների և մանրանկարների բացառիկ հավաքածու: Հնագույն մագաղաթները թվագրվում են հինգերորդ և վեցերորդ դարերին: Ձեռագրերի մեծ մասը աշխատանքներն են աստվածաբանության, աստղագիտության, պատմության, աստղագուշակության, աշխարհագրության, ալքիմիայի, բժշկության, պոեզիայի և երաժշտության ոլորտներին:
Հայկական առաջին գրքերը`«Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» և «Տաղարան», տպագրվել են Վենետիկում 1512-13 թթ. Հակոբ Մեղապարտի կողմից: Քանի որ այս գրքերի տպագիր տարբերակները անծանոթ էին հայերին, իսկ ձեռագիր գրքերը համարվում էին արժեքավոր, Հակոբ Մեղապարտը փորձել էր տպագրված գրքերին տալ ձեռագրի տեսք և նախշազարդ ոճ: